Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դաշնակահարների մալթյան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

Դաշնակահարների մալթյան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ
17.04.2018 | 14:49

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի գալա համերգը համախմբել էր Հայաստանի և Մալթայի երաժիշտներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկ երեկոյան Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները՝ Ռեբեկա Հոլը (ֆլեյտա), Բրիթ Արենդը (տավիղ), Էթիեն Քաթաջարը (գալարափող), և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Քարմինե Լաուրին (ջութակ)։ Դիրիժորական վահանակի մոտ էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը։


Երեկոյի ծրագիրը բաղկացած էր դասական երաժշտության գոհարներից՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կոնցերտը ֆլեյտայի, տավիղի և նվագախմբի համար, Ռիխարդ Շտրաուսի գալարափողի և նվագախմբի թիվ 1 կոնցերտը և Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը։


Մալթացի երաժիշտների և հայկական նվագախմբի համագործակցությունը ստեղծել էր հետաքրքիր ու ներդաշնակ մի մթնոլորտ, որը փոխանցվում էր ունկնդիրներին։
Նշենք, որ ապրիլի 16-ին Վալետայում մեկնարկել է նաև Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցում են 70 դաշնակահարներ։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ սպասվում է հետաքրքիր ծրագիր։ «Մենք ունենք մրցույթի մասնակիցների հետ համագործակցության փորձ Հայաստանում մեր կողմից կազմակերպվող Խաչատրյանի միջազգային մրցույթի շրջանակներում։ Կարող եմ վստահեցնել, որ կանենք ամեն հնարավորը՝ հանրությանը ներկայացնելու մրցույթի մասնակիցների տաղանդի ամենավառ դրսևորումները»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ